Մեր աշխարհում արժեքներն ու բարքերը շատ են փոփոխվել։ Արդեն անգամ աշխարհիկ երկրներում չի կարելի հագնվել այնպես, ինչպես ցանկանում ես։
Մի քանի օր առաջ 19-ամյա Ամանդա Հանսոնը Շվեդիայի Մալմա քաղաքում ավտոբուս է բարձրացել։ Փողոցում +27 աստիճան տապ է եղել, ուստի աղջիկը կրել է կիսատաբատ։
«Ես, ինչպես ցանկացած նորմալ մարդ, եղանակի համաձայն եմ հագնվել»,-ասել է Ամանդան։
Սակայն տոմսը սքանավորելիս վարորդը կանգնեցրել է աղջկան և խնդրել խոսել։
«Դուք չեք կարող այս տեսքով երթևեկել ավտոբուսով»,-ասել է նա՝ նկատի ունենալով, որ աղջիկը շատ բաց է հագնված։
Վարորդը հավելել է, որ նրա հագուստը հակասում է ավտոբուսային ընկերության հագուստի կարգերին։
«Ես այնքան վիրավորված էի, որ ցանկանում էի գոռալ և լաց լինել։ Կյանքումս երբեք ինձ այդքան նվաստացած չեմ զգացել»,-նշել է աղջիկը։
Nobina Sverige AB ավտոբուսային ընկերությունը և տեղական տրանսպորտային օպերատորը միջադեպի համար ներողություն են խնդրել՝ ընդգծելով, որ այդպիսի քաղաքականություն գոյություն չունի։