Մահացել է 29-այա ծննդկան․ պատճառը անհայտ է,կորոնավիրուսի թեստը բացասական է եղել

29-ամյա Սաթենիկը սպասում և պատրաստվում էր երկրորդ երեխայի ծնունդին,սակայն նա թուլություն է զգում,և դիմում է բուժօգնության։ Ընդունող բժիշկը որոշում է իրականացնել կեսարյան հատում։ Երեխայի ծնունդից հետո,նրա վիճակը ավելի է բարդանում և բժիշկները ասում են,որ պետք է հեռացնեն արգանդը,որտեղ կա բորբոքային մաս։

Հարազատներին զգուշացնում են,որ եթե արգանդը չհեռացվի կինը կմահանա,իսկ հեռացումից հետո էլ ապրելու հավանականությունը 15 տոկոս է։ Հարազատներիը չեն լսել որևէ կոնկրետ բան բժիշկներից,նույնիսկ չեն ասել ինչն է պատճառը նման վիճակի։ Երկու անգամ կորոնավիրուսի թեստ են ստուգել,երկու անգամ էլ այն բացասական է եղել,սակայն աղջկա մոտ թոքաբորբ է եղել։

Հարազատները չեն հասկացել,ինչու է այդ դեպքում անհրաժեշտ հեռացնել արգանդը։ Բժիշկներն ասել են,որ սեպսիս է առաջացել։ Վիրահատությունից հետո մեկ-երկու օր կինը համեմատաբար իրեն լավ է զգում, սակայն ամեն բան կրկին վատանում է։ 42 օր Սաթենիկը պայքարել է կյանքի համար,սակայն ապարդյուն։

Նա չտեսավ նույնիսկ  երեխային։Հարազատները ուզում են պարզել ճշմարտությունը,քանի որ իրենց համար մինչև հիմա անհասկանալի է,թե ինչու տեղի ունեցավ այս ողբերգությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!