Մահացել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Գոհար Փանաջյանը

Առավոտ կանուխ արված գրառմամբ Վ. Մարդանյանը անասելի ցավալի տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ կինը՝ Գոհարը, մահացել է: Վ. Մարդանյանը նաև տեղեկացրել է, որ իր տիկինը մահացել է ծանր հիվանդությունից:

Նշենք, որ Գոհարը այս ընթացքում Ա. Թորոսյանի խորհրդականն էր: Նա, ամուսնացած լինելով, երկու հրաշալի որդիների մայր էր, հրաշալի ընկեր ու կին, ինչպես նշում են նրան ճանաչող անձիք:

Գոհար Փանաջյանն անցել է մասնագիտական հետաքրքիր, արդյունավետ ու հագեցած ճանապարհ: Ինչպես ամուսինն է նշել իր գրառման մեջ, նրա հոգում դեռևս բազում անկատար երազանքներ ու նպատակներ կային:

Նշենք, որ բազմաթիվ մարդակյին և մասնագիտական արժանիքներից զատ, Գոհարը նաև մեծ հայրենասեր էր, ով սկզբունքորեն չէր ցանկանում հայրեիքից հեռանալ կամ իր գործունեությունն արտասահմանում ծավալել:

Այդ մասին նա դեռ երկու տարի առաջ իր սոցցանցային էջում գրել էր՝ պատմելով, թե ինչպես են իրեն նախկին աշխատատեղից առաջարկել հեռանալ՝ ցույց տալով արտասահմանի ճանապարհը:

Понравилась статья? Поделиться с друзьями: