Սեպտեմբերի քսաներեքին հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է տաղանդաշատ և համաշխարհային մեծ ճանաչման արժանացած դերասաններից Մելվին Վան Փիբլզը։ Նա կինոաշխարհում և կինոսեր հասարակության մեջ հայտնի էր որպես «սև կինոյի հոգևոր հայր»։
Հանրահայտ արտիստը օգոստոսի քսանմեկին բոլորել էր ծննդյան իննսուներկու տարին։ Նա մահացել է՝ շրջապատված ընտանիքի անդամների և մտերիմների հոգատարությամբ։
Արտիստի մահվան մասին հայտնել է «Criterion Collection»՝ «Չափանիշների հավաքածու» կոչվող կազմակերպության սոցհարթակը, որը զբաղվում է արտիստի մասնակցությամբ ֆիլմերի ներկայացման գործընթացով։
Արտիստին հատկապես մեծ համբավ է բերել «Սվիտ Սվեբեկ» ֆիլմը, որը նկարահանվել է ուղիղ հիսուն տարի առաջ, երբ արտիստը քառասուն տարեկան էր։ Հայտնի է, որ առաջիկա Նյու Յորքյան հանրահայտ կինոփառատոնում տեղի է ունենալու հենց այդ կինոնկարի հոբելյանական ցուցադրությունը։
Ցուցադրությունը նախաձեռնվել է ֆիլմի դրա ստեղծման 50 –ամյակի կապակցությամբ: Նախատեսվում էր, որ դերասանը նույնպես պետք է ներկա լինի ցուցադրությանը, սակայն այդպես չեղավ։