Մահացել է հանրահայտ ու սիրված դերասանը․ մանրամասներ

Այսօր ռուս բլոգերներից Ալեսիա Կազանցևան տեղեկություն է հանրայնացրել այն մասին, որ կյանքից հեռացել է հանրահայտ ու սիրված դերասան Իգոր Սավոչկինը, ով վերջին օրերին էր հիվանդանոց տեղափոխվել։

Դերասանի մահվան մասին պատմող բլոգերը հիշում է նաև, որ շոուբիզնեսի ասպարեզում իրեն ջերմ ընդունած բացառիկ մարդկանցից է եղել հենց Իգոր Սավոչկինը, ով ընդամենը հիսունութ տարեկան էր։

Մինչ այդ տեղեկություն է եղել, որ դերասանը մեջքի հատվածում սուր ցավեր է ունեցել, ինչի պատճառով էլ հիվանդանոց է փոխադրվել, սակայն շուտով խոսվեց այն մասին, որ դերասանի վիճակը բավականին լավ է, նա պատրաստվում է լքել հիվանդանոցը։

Նա հիվանդանոցում տգնվել է շուրջ ութ օր։ Դերասանը հանդես էր եկել մի շարք ուշարժան ու դիտող հաղորդումներում, սերիալներում, ֆիլմերում։

Սավոչկինը նկարահանվել է տասնյակ «Գիշերային պահակ», «Ցուլ», «Լևիաթան» և «Թաքնված սեր» ֆիլմերում։

2000-2010 թվականներին աշխատել է Թիմուր Բեկմամբետովի «Բազելևս» ընկերությունում։ 2014-2015 թվականներին եղել է Առաջին ալիքի «Դավադրության տեսություն» հաղորդաշարի հաղորդավարը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!