Մահացել է մեծանուն արվեստագետ Հարություն Թոփիկյանը։ Հարություն Թոփիկյանը ծնվել է 1951ին ուսուցիչների ընտանիքում։ Սովորել է Ռոմանոս Մելիքյանի ուսումնարանում։
1974ից աշխատել է Սարաջևի դպրոցում։ 1979ից աշխատել է հանրային ռադիոյում և հեռուստատեսություն ղեկավարելով անսամբլ։ Այնուհետև Կոնսերվատորիայում։ 1979ից եղել է «Հայ երգ կամերային երգչախմբի» դիրիժոր։ 1989ից եղել է «bridges of song» փառատոնի կազմակերպիչ։
1991ին Բարսեղ Կանաչյանի երգչախումբն է վերակազմել։ 1996ից ղեկավարել է մինչ առ այսօր Երևանի Կամերային երգչախումբը։ 1982ին ստացել է Լենինյան պետական մրցանակ իր մելոդիա ֆիրմա ձայնասկավառակի համար։ Ղեկավարել է նաև «Կոմիտաս» երգչախումբը։ ԵՊԿ կամերային երգչախումբը Թոփիկյանի ստեղծած, այս պահի դրությամբ էլ ամենապրոֆեսիոնալ երաժշտական երգչախմբերից է, որը շրջագայում է աշխարհով ու մասնակցում է լրջագույն մրցույթ-փառատոնների։
Հայ դասական երաժշտության մեջ մեծ կորուստ է Հ․ Թոփիկյանի անժամանակ վախճանը։ Բացառիկ խմբագրի ու արվեստագետի նշաձողը նա բարձր պահեց իր ողջ ստեղծագործ կյանքի ընթացքում։