Մադամիս հետ․ Արտյոմ Երկանյանը կնոջ հետ լուսանկար է հրապարակել

Արտյոմը, ում իսկական անունն Արտեմ է, մեր ժամանակների ամենից հայտնի ու հեղինակավոր հաղորդավարներից ու լրագրողներից է։

Արտյոմը սերում է Երկանյանների հայտնի տոհմից։ Նա երևանցի է, ավարտել է Բրյուսովի անունը կրող լեզվաբանական համալսարանը։

Արտյոմը Ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի սան է եղել։ Ուսումնառությունից հետո ակտիվորեն թղթակցել է տարբեր թերթերի ու խմբագրությունների՝ բռնելով լրագրության ուղին։

Իր բազմաբովանդակ մասնագիտական գործունեության ժամանակ Ա․ Երկանյանը նաև տարբեր դոկումենտալ ֆիլմեր ու ռեպորտաժներ է հեղինակել։

Բացի տաղանդավոր ու պրոֆեսիոնալ լրագրող ու հաղորդավար լինելը, Արտյումը նաև երկու զավակների հայր է։ Հաղորդավարն ամուսնացած է, ունի մեկ դուստր, ում Էլինա են անվանակոչել, և մեկ որդի՝ Լևոնը։

Նրա զավակները տարբեր հետաքրքրություններ ունեն։ Ընտանիքը հաճախ է միասին ճամփորդում՝ հաճախ լինելով հայաստանյան տարբեր վայրերում։

Ա․ Երկանյանը օրերս տեղադրել է իր ու տիկնոջ լուսանկարը՝ այն մեկնաբանելով այսպես․ «Մադամիս հետ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: