Project LA-ն երգի պրեմիերա ունի։ Անկրկնելի կատարումը գրված է Պարույր Սևակի «Մա՛րդ եղեք, մարդիկ (Ոսկին վերստին ոսկի է մնում)» ստեղծագործության հիման վրա։ Երաժշտության հեղինակը Լևոն Արևշատյանն է՝ Գոռ Սուջյանի հետ համատեղ, Գործիքավորումը՝ Հայկ Գասպարյանի։
Գոռ Սուջյանն իրապես այն անկրկնելի է ներկայացնում։ Տեսահոլովակը, թեպետ պատկերներով չէ, հետաքրքիր լուծումներ ունի։ Երգի բառերը կարաոկեի պես են երևում, իսկ ֆոնին կիթառ է, ամենը հնչյունների ֆոնով է արված ու շատ գեղեցիկ է ստացվել։
Առհասարակ, Լևոնի և Գոռի մտահղացումը՝ հայտնի ստեղծագործությունները երգերի վերածելու, բուռն գովասանքի է արժանացել հանդիսատեսի կողմից։ Նման կերպ ասական ստեղծագործությունները նորովի են դիտարկվում երիտասարդ սերնդի կողմից ու ճանաչելի դառնում նրանց։
Այս դեպքում անմահ Սևակի յուրաքանչյուր տող վերաիմաստավորվում է երգի վերածված հնչյունների ներքո։ Հիասքանչ է ստացվել, խոսքեր չկան պարզապես, վայելեք Project LA-ի և Գոռի ստեղծագործությունը։