Կորոնավիրուսի վնասները անչափելի են։ Բացի առողջապահական կոլափսներից,հիվանդությունը դարձել և շարունակում է դառնալ մեծ ճգնաժամի պատճառ։
Շատ տնտեսագետներ, համոզված են, որ այն շատ ավելի խորն է լինելու քան 2008-ինը։ Ռուս մի քանի տնտեսագետներ ակնարկել են,որ շատ հնարավոր է ,այն մեզ հիշեցնի 90-ականները և 90-ականների ճգնաժամը։ Ակնհայտ է,որ աշխատանքը կորցրած մարդկանց քանակը ահռելի չափերի է հասել ամբողջ աշխարհում։ Շատ մասնագիտություններ փոխակերպվում են կամ վերանում են, ծնվում են նորերը,բայց բացը չի լրացվում։
400 միլիոն աշխատող մարդ վեց ամսվա ընթացքում արդեն իսկ կորցրել է աշխատանք,որը 10 տոկոսով ավելի է, քան կանխատեսվել էր։ Հայաստանում ևս աճել է գործազրկությունը։ Տխուր է այն,որ դրան զուհագեռ շատ ոլորտներ թեպետ աշխատում են,սակայն 0-ական եկամուտ է ։ Հետևաբար,այս ամենը շուտով հետք կթողնի տնտեսության վրա։
Իշխանությունը հուսադրում է,որ դեռևս ճգնաժամը կառավարելի է։ Ամենադժվար վիճակում են գտնվում արտագնյա աշխատողները։ Փաստացի,այս մարդիկ կորցրել են տարեկան եկամուտ։ Հասկանալի է,որ սահմանները դեռ երկար կմնան փակ և անհրաժեշտ է գտնել այլընտրանք,որպեսզի այդքան ընտանիք աղքատության մեջ չհայտնվի։