Շատերը նախընտրում են ամառային հանգիստը կամ արձակուրդն անցկացնել արտերկրում՝ մի փոքր լիցքաթափվելու համար։ Հաճելի է, երբ արտասահմանում արձակուրդը վայելելիս տեղացիները բարեհամբույր մարդիկ են՝ պատրաստ արձագանքելու զբոսաշրջիկների հարցերին։ Ցավոք, ոչ բոլոր երկրների մասին կարելի է այդպես ասել։ Երախտամոռ չթվալու համար նշենք, որ քիչ չեն վայրերը, որտեղ զբոսաշրջիկներին ընդունում և սպասում են մեծ սիրով։
Այսպես, Booking.com ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենահյուրընկալ երկրների վարկանիշային աղյուսակը։ այս առումով առաջին տեղում Թաիլանդն է։ Առաջատարների եռյակում են հայտնվել նաև Ինդոնեզիան և Մեքսիկան։
Փորձագետները խնդրել են համեմատել ընդունելությունը հայրենի երկրում և արտերկրում։ Հարցման է ենթարկվել 21․5 հազար մարդ։ Դրա շուրջ 85 տոկոսը համակարծիք է եղել այն հարցի շուրջ, որ զբոսաշրջիկներին ամենալավը վերաբերվում են Թաիլանդում։
Երկրորդ տեղում Ինդոնեզիան է՝ 83 տոկոս ցուցանիշով։ Երրորդ հորիզոնականում հայտնվել է Մեքսիկան (77 տոկոս)։
Առաջատարների հնգյակը եզրափակում են Թայվանը և Հնդկաստանը (77 և 75 տոկոսով՝ համապատասխանաբար)։