Ճամփորդել սիրու՞մ եք․ հայտնի են լավագույն բորտուղեկցորդուհիներ ունեցող ավիաընկերությունները

Միշտ էլ հաճելի է ուղևորվել այնպիսի ավիաընկերության ինքնաթիռով, որն ունի պրոֆեսիոնալ և բարեհամբույր անձնակազմ։ Այդպիսով անգամ ամենաերկար օդային ճամփորդություններն այդքան էլ ձանձրալի չեն թվա։

Ուղևորներին հաճելի թռիչք, իսկ ավիաընկերությունների պրոֆեսիոնալ անձնակազմ ապահովելու համար Skytrax ընկերությունը գնահատում է միջազգային ավիացիոն ծառայությունները։ Այսպիսով, Singapore Airlines ավիաընկերության անձնակազմի անդամներին աշխարհում լավագույնն է ճանաչել, ասվում է ընկերության կայքում։

Մասնագետները գնահատել են անձնակազմի ուշադրությունը, բարեհամբույրությունը, պրոֆեսիոնալզիմի և հյուրընկալության մակարդակը։

Երկրորդ տեղում են ինդոնեզիական Garuda Indonesia ավիաընկերության աշխատակիցները, երրորդում՝ ANA All Nippon Airway։ Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Thai Airways-ը։
Բացի այդ, հայտնի են նաև լավագույն բորտուղեկցորդուհիներ ունեցող ավիաընկերությունները։ Դրանց շարքում են EVA Air,-ը Cathay Pacific-ը, Hainan Airlines-ը, Japan Airlines-ը, Qatar Airways-ը և China Airlines-ը։

Դե ինչ, տիկնա՛յք և պարոնա՛յք, կապե՛ք ամրագոտիները և պատրաստվեք թռիչքի։

Понравилась статья? Поделиться с друзьями: