Բաքվում գտնվող ռուսական եկեղեցու քահանա Կոնստանտին Պոմինովը այցելել էր Սուրբ Ղազանչեցոց եկեղեցի։ Այցը եղել է վերջերս Շուշիում կազմակերպված միջոցառման շրջանակներում։ Այցից հետո քահանան հայտարարել է, որ կասկածներ կան, թե եկեղեցին ժամանակին ուդիների տաճար է հանիսացել։
Այս հայտարարությանը պատասխանել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի հոգեշնորհ հայր Շահե Անանյանը։ Նա Պոմինովի վերոնշյալ պնդումնները կեղծ է անվանել և մեղադրել նրան աղվանա-ուդիական եկեղեցու կեղծ օրակարգ ստեղծելու փորձում։
Օրերս Ադրբեջանի ղեկավարների կողմից Շուշիում կազմակերպած միջոցառմանը հրավիրված են եղել նաև մի շարք հոգևորականներ՝ ռաբբիներ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու Բաքվի օրդինարը և այլք։ Հոգևոր ներկայացուցիչներին ուղեկցել է անձամբ Փաշազադեն։
Հյուրերը եղել են նաև Ղազանչեցոցում, որտեղ շենքի վերականգնողական աշխատանքների անվան տակ, ադրբեջանցիները փորձում են փոփոխման ենթարկել եկեղեցու արտաքին տեսքը, որպեսզի կասկածի տակ դրվի սրբավայրի պատկանելությունը։
Սակայն կան մի շարք տեսանյութեր, լուսանկարներ, որտեղ եկեղեցին հստակորեն, իր ողջ հմայքով երևում է։