Ձկան աղցան՝ խյուսով

Գիտնականները խորհուրդ են տալիս սննդում ավելի հաճախ ձուկ օգտագործել։ Այն սննդարար է և լի վիտամիններով։ Ձուկը կարելի է ոչ միայն խաշել կամ տապակել։ Դրանով կարելի է նաև շատ համեղ աղցան պատրաստել։ Եվ այսպես, ձկան աղցան՝ խյուսով։

Նախ, դրա համար անհրաժեշտ է

200գ եփած ձկան միս,

100 գ պանիր,

1-2 վարունգ,

4 ճ/գ մայոնեզ,

1թ/գ քացախ,

Կես բաժակ մայոնեզ,

Աղ, մանր սև պղպեղ,

Սամիթ։

Ձկան միսը, վարունգը և լոլիկը հարկավոր է կտրատել մանր խորանարդիկների տեսքով։ Սոխը ևս հարկավոր է մանր կտրատել։

Քերած պանիրը հարկավոր է հարել ձիթապտղի յուղի և քացախի հետ, ապա ավելացնել մայոնեզը։ Բոլոր բաղադրիչները պետք է լավ միախառնել։

Մատուցելիս աղցանը պետք է շերտ առ շերտ լցնել և դրանցից յուրաքանչյուրը պատել խյուսով։ Մատուցեք այն կանաչեղենի և պանրի հետ միասին։

Понравилась статья? Поделиться с друзьями: