«Ձեր տված հերոս տղաների, անվախ զինվորի շնորհիվ է, որ ապրում ենք․․․»․ Լուսինե Թովմասյնաի գրառումը

Գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը սոցիալական իր հարթակում ակտիվ է։ Նա հաճախ է հանրայնացնում ընտանեկան լուսանկարներ։ Վերջերս Լուսինեն սոցհարթակում հայտնել էր իր ծանր կորստի մասին։ Կյանքից անժամանակ հեռացել է նրա հայրը։ Գեղեցկուհին երկու հրաշալի երեխաներ ունի։

Այս անգամ մայրության տոնի առիթով գեղեցկուհին բալիկնեի հետ լուսանկարներ է հանրայնացրել և կից հանդես եկել հուզիչ գրառմամբ։ Լուսինեն շնորհավորել է կանանց մայրության տոնի առիթով։

Նա մասնավորապես գրել է․ «Սիրելիս Մայրեր։ Այս օրը Ձերն է… Ձեզ է վստահված ամենաբարդ և պատասխանատու գործն աշխարհում ՝ տալ սերունդ, դաստիարակել և կրթել ապագա կառավարչի, երգչուհու, խոհարարի, շինարարի, պարուհու, նկարչի, մաթեմատիկոսի…

Ձեր շնորհիվ է, որ այժմ այս հողում ենք, Ձեր տված հերոս տղաների, Ձեր դաստիարակած անվախ զինվորի շնորհիվ է, որ ապրում ենք։ Այսօր բոլոր շնորհավորանքները Ձերն են։

Եղեք առողջ, եղեք երջանիկ, ունեցեք ուժ և եռանդ նորը ստեղծելու և առաջ նայելու։ Շնորհավոր Մայրության և Գեղեցկության տոնը, իհարկե իմ սիրելի մայրիկի գլխավորությամբ…»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!