Ժամանակին, երբ արտակարգ իրավիճակով պայմանավորված ուսուցման գործընթացը տեղափոխվեց էլեկտրոնային հարթակ, մի քանի օր շարունակ սոցցանցային գրառումների հիմնական թեման նոր իրավիճակով պայմանավորված ուսուցման ընթացքն էր:
Հենց այս ժամանակ էլ շատերը հումորային գրառումներ էին անում՝ ստեղծելով նոր ու թարմ անեկդոտներ հեռավար ուսուցման մասին:
Այժմ քննարկման ակտուալ թեմա է դարձել թաքուն մարդաշատ արարողությունների, մասնավորապես հարսանիքների ու ծննդյան տոների կազմակերպման հանգամանքը:
Դեռ երեկ վարչապետն իր զարմանքն էր հայտնել ընդհատակյա հարսանիքների կազմակերպման հանգամանքի առիթով: Այս թեմայով ևս սկսեցին հումորային գրառումներ տարածվել համացանցային հարթակներում:
Այս համատեքստում լրագորղ, բլոգեր և մարքեթոլոգ Գագիկ Մամուլյանը բավականին զվարճալի հրապարակում է արել՝ կատակելով արտակարգ իրավիճակով պայմանավորված արգելանքների շուրջ:
Վերափոխելով հայտնի երգի տողերը՝ բլոգերը այսպիսի ձևակերպում է տվել երգին. «Ձեր տուն կգանք սև 07-ով, Հերս, մերս, պարետը ու ես»:
Մինչ օգտատերերը կատակում են վիրտուալ հարթակներում, պարետատան և ոստիկանության աշխատակիցները շարունակում են իրազեկման և հսկման գործընթացները: