«Հարգելի՛ հայրենկաիցներ, այսօր ձերբակլավեցի, սա էլ էր պետք տեսնել․․ ծիծաղելի հոդվածով»,- ահա այսպիսի հաղորդագրությամբ է հանդես եկել նանխկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նրան ձերբակալել են անկանոն, ոչ սթափ մեքենավարման համար։
Նախնական տվյալների համաձայն Պետրոսյանը մեքենայի ղեկին եղել է ոչ սթափ վիճակում։ Հայտնում են՝ երբ անկանոն վարվող մեքենան կանգնեցրել են, վարորդը հրահանգներին չի ենթարկվել, իսկ կանգնեցնելուց հետո վարորդը փախուստի է դիմել։
Վարորդին հաջողվել է կրկին կանգնեցել, որի ժամանակ էլ հայհոյանքներ և սպառնալիքներ է հնչեցրել։ Պետրոսյանն իր ձերբակալության մասին սոցտիրույթում գրառում է կատարել և դիմելով հայրենակիցներին և ձերբակալության համար նախատեսված հոդվածը որակել ծիխաղելի։
Մեկնաբանություններում նրա հարազատները, մտերիները, կուսակից ընկերները և մի շարք օգտատերեր իրենց սատարումն են հայտնել և հորդորել չընկճվել՝ զուգահեռ մեղադրանքներ հնչեցնելով իշխանոթյուններին և ձերբակալությունը անօրինական համարելով։
Օգտատերերը կարծում են, որ այս ձերբակալությունն այն բանի համար է, որ Պետրոսյանը քաղաքական ակտիվ և համարձակ հայտարարություններով հաճախ է հանդես գալիս։ Առաջիկայում այս մասին առավել մանրամասն հայտնի կդառնա։ Տեսանյութը՝ կից։