Ռուզաննային, իր կնոջ հիշատակին Հարութը ձոնեց այս երգը։ Երաժշտությունը՝ Անդրեյ Իվանովի, իսկ տեքստը Գագիկ Գրիգորյանի։
Հերոսուհին Տաթև Բաղդասարյանն է։ Հարութը շատ է կնոջից խոսել, իրեն մեղավոր է բազմիցս զգացել տարբեր ժամանակների համար։ Հոլովակը մետաֆորների միջոցով արտահայտում է երգչի զգացումները, միայնության հովերն են շրջում ողջ հոլովակով ու գորշացնում ներկան։ Հարութի երգը մոնոլոգ է, գրված ոչ թե պարզապես երգի այլ մոնոլոգի սկզբունքով՝ պոռթումնային ու ցավոտ։
Անկեղծ է Հարութի ուղերձը, ցավի արտահայտումն է արվեստի լեզվով։ Թեպետև ինքը չի հեղինակել տեքստը, բայց հաստատ գրողը Հարութի էմոցիաները իդենտիֆիկացնելով է ներկայացրել ապրումները։
Հարութը այն կատարողներից չդարձավ, որոնք մեծանում են իրենց հանդիսատեսի հետ, նրա ունկնդիրները երիտասարդանում են ու երևի երգչի գաղտնիքն է դա, մնալ փառքի գծի վրա։ Երգերի չափազանց մերկ անկեղծությունն է, թե տեմբրի գրավչությունը, դժվար է գուշակել, բայց Հարութը սրտի անկյուններն է խուժում ու կպնում նրբագույն լարերին։