Հրատապ. Գյումրիում այս պահին արտակարգ իրավիճակ է տիրում. ահա թե ինչ է տեղի ունեցել

Քիչ առաջ համացանցում կադրեր տարածվեցին Գյումրիից, որտեղ երևում են, որ այնտեղ սարսափելի իրավիճակ է տիրում: Ինչպես երևում է, այնտեղ շատ ուժեղ կարկուտ է եղել, ինչի պատճառով սպիտակով պատվել են քաղաքային փողոցները:

Դեռ գիշերը տարբեր տարածաշրջաններում կայծակներ են եղել, որոնք տարբեր օգտատերեր ֆիքսել են և ուղարկել Գ. Սուրենյանին, ով էլ հրապարակել է իր էջում:

Հայտնի է նաև, որ առաջիկա օրերին եղանակային որոշակի փոփոխություններ են սպասվում, անձրևների ու կարկուտի հավանականությունը մեծ է: Եղանակային տատանումների հավանականությունը մեծ է հատկապես գիշերային ժամերին:

Ստորև բերված տեսանյութում երևում է Գյումրու Շառլ Ազնավուրի հրապարակը, որն ամբողջապես պատված է կարկուտով: Հայտնի է նաև, որ մոտավորապես նույն ժամին այսօրինակ առատ ու ուժեղ կարկուտ եղել է նաև Վարդենիսում և այլ վայրերում:

Օգտատերերը տեղեկացնում են, որ Գյումրու տնակներում սարսափելի ու անմխիթար վիճակ է, կարկուտից տուժած շատ քաղաքացիներ կան, ովքեր հենց տնակների բնակիչներ են:

Ստորև ներկայացված է նշյալ տեսանյութը:

Գյումրին այսօր

Գյումրին այսօր

Опубликовано GALA TV Четверг, 18 июня 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!