Հրատապ․ Քիչ առաջ Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի հատվածի հայկական դիրքերի ուղղությամբ

Հայաստանյան և ադրբեջանյան լրատվական դաշտերում իրարից տարբերվող տեղեկություն է տարածվել այն մասին, որ երկու ժամ առաջ՝ ժամը հինգի մոտերքում կրակահերթ է եղել Գեղարքունիքի սահմանային գոտում գտնվող հայ-ադրբեջանական մերձսահմանային հատվածներից մեկում։


Ադրբեջանական լրատվական միջոցները գրել են հայկական կողմից նախահարձակ լինելու և իրենց կողմից մեկ զինվորականի զոհվելու մասին։ Մինչդեռ հայկական լրատվությունն այլ բան է ասում։

Մեր կողմից զինծառայողները մինչ կրակահերթի մեր տարածաշրջան տեղափոխվելը կրակոցներ են լսել ադրբեջանական հատվածում։ Հայ զինվորականները ենթադրում են, որ ադրբեջանցի զինվորականները միջանձնային հարաբերություններ են պարզել։

Ըստ ամենայնի, երբ վիճաբանությունը թեժացել է անթույլատրելի չափով, այն տեղափոխվել է հայկական տարածք՝ վերածվելով ինտենսիվ փոխհրաձգության։ Հայկական կողմից վիրավորում են ստացել զինծառայողներից երեքը։

Բարեբախտաբար, նրանց ստացած վիրավորումները թեթև հրազենային վիրավորումներ են և նրանց կյանքին որևիցե վտանգ ստացած վիրավորումների պատճառով չի սպառնում։ Հայկական բանակը եղածի պատասխանատվությունը ադրբեջանական կողմի վրա է գցում՝ դատապարտելով այն։

Понравилась статья? Поделиться с друзьями: