Կեսգիշերից հետո ՊՆ մամլո ծառայությունից պարբերաբար տեղեկատվություն է հրապարակվում և թարմացվում այն մասին, որ հակառակորդ կողմը ժամը 03։40-ի սահմանում սկսել են hարձակողական գիշերային գործողություններ։
Հատկապես վիճակը լարված է ու փոխհրաձգություն է ակտիվորեն ընթանում Վերին Շորժայի և Կութի մերձսահմանային հատվածում։ Քիչ առաջ ՊՆ մամլո ծառայությունից հայտնեցին, որ 09։30-ի դրությամբ հաջողվել է հետ մղել հակառակորդի hարձակողական գիշերային գործողությունները։
Ցավոք սրտի, այս hարձակողական գիշերային գործողությունների արդյունքում բնագծային փոփոխություններ չունենք, սակայն հայկական կողմը երեք զինծառայողի կորուստ ունի, այս պահին երկու զինծառայողներ էլ վիրավորում են ստացել։
Հայկական կողմը հակառակորդի այօրինակ ակտիվությունն ու գործողությունների սրումը կապում է առաջիկայում Մոսկվա քաղաքում սպասվելիք եռակողմ հանդիպման հանգամանքով։ Ամեն դեպքում ՊՆ-ն հայտնում է, որ մեր կողմից լիարժեքորեն վերահսկվում է իրավիճակը։
ՀՀ ԱԳՆ-ից հայտարարություն է տարածվել այն մասին, որ նման իրավիճակի շարունակությունը կարող է բերել նրան, որ հայկական կողմը դիմի միջազգային իրավունքով իրեն վերապահված ռազմական ողջ գործիքակազմին։