Այս օրերին անդադար քննարկվում և շարունակաբար քննադատվում է առաջիկայում Անկախության օրվա առիթով միջոցառման կազմակերպումը։
Հանրության մի հատված գտնում է, որ պատեհ չէ պատերազմի մեկ տարվա տարելիցին ընդառաջ այդպիսի միջոցառում կազմակերպել, սակայն որոշ քաղաքացիներ էլ գտնում են, որ միջոցառումը պետք է կազմակերպվի և դա լավ առիթ է ցույց տալ թշնամուն և բոլորին, որ մեր կամքն ու ուժն անկոտրում է և ինչպես մեծն Սևակն է ասել՝ կանք , պիտի լինենք ու դեռ շատանանք։
Միջոցառման նախապատրաստական, կազմակերպման և այլ հարցերի հետ կապված որոշակի տեղեկություններ է հայտնել Աշոտ Առաքելյանը։
Նա նշել է, որ միջոցառման ընթացքում լինելու է սիմֆոնիկ երաժշտություն, կհնչեն բոլոր ժամանակներում ճանաչված և սիրված հայրենասիրական կատարումները։ Հավելել է, որ հրավառություն չի լինելու, անցկացվելու է գեղեցիկ միջոցառում իրավիճակին համահունչ ու համապատասխան։
Նշել է, որ տարածվող տեղեկություններն այն մասին, որ սպասվում է «քեֆ, ուրախություն», ապատեղեկատվություն է։