Հրաչ Մակարյանն անկախության զավակներից է․ նա լույս աշխարհ է եկել հենց անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին։ Ծնողները նրան երեք տարի սպասել են ու երջանկացել իրենց զավակի ծնունդով։
Հրաչը դպրոցից հետո որոշել է զինվորական ուղով գնալ։ Միառժամանակյա ուսումնառությունից ու ծառայությունից հետո Հրաչը որոշել է դուրս գալ ծառայությունից ու աշխատանքի անցնել այլ վայրում։
Պատերազմի մեկնարկից հետո Հրաչը որպես պահեստազորային մեկնել է ճակատ։ Եղել է Վարանդայում։ Նա ընդամենը երկու ամիս առաջ էր ամուսնացել ու տեղյակ էր, որ շուտով բալիկ են ունենալու, սակայն այդ փաստը նույնպես նրան չի կանգնեցնում։
Վարանդայից Հրաչը հաճախ է կարճ, բայց պարբերական հեռոխոսազանգեր անում՝ հարազատներին տեղեկացնելով իր վիճակի մասին։ Հետո հարազատները կապը կորցնում են Հրաչի հետ։
Նրանք երկար ժամանակ սկսում են որոնողական աշխատանքներ տանել՝ Հարչին գտնելու հույսով։ Ի վերջո փետրվարի հինգին դնթ-ով հաստատվում է, որ Հրաչը զոհվել է։