Այս օրերին Հանրապետության բոլոր դպրոցներում ավարտեցին հարյուրավոր շրջանավարտներ։ Հայ երիտասարդները նոր կյանք են մտնում։
Դպրոցն ավարտել է նաև դերասանուհի Լուիզա Ղամբարյանի դուստրը։ Դերասանուհու և հայտնի բժշկի դուստրը՝ Գաբին, իսկական գեղեցկուհի է և անչափ նման դերասանուհի մայրիկին։ Նա ասես՝ մայրիկի կրկնօրինակը լինի։
Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը ընտանեկան հրապարակումներով աչքի չի ընկնում։ Նրա սոցհարթակում հազվադեպ կարելի է հանդիպել ընտանեկան կադրերի։ Սակայն այս անգամ նա դստեր հետ համատեղ լուսանկար է հանրայնացրել, որն արվել է դպրոցի բակում։
Լուսանկարին կից դերասանուհին շնորհավորել է դստերը և նշել, որ հպարտանում է նրանով։ Լուիզան մասնավորապես գրել է․ «Բարի երթ, հրաշք աղջիկս, հպարտանում եմ քեզանով»։ Հրապարակումներից կարելի է նկատել, թե որքան է մեծացնել դերասանուհու երբեմնի փոքրիկ դուստրը։
Շնորհավորում ենք նրան և բարի երթ մաղթում, նպատակների իրականցում և վերելքներ կյանքում։ Իսկ վարը կցված տեսանյութում այս մասին իմացեք ավելին։