Հրաշքներ լինում են․ տարիների անպտղությունից հետո կինը լույս աշխարհ է բերել իր առաջնեկին

Գրեթե ամենօրյա գրաֆիկով Շենգավիթի բժշկական կենտրոնի հարթակում դրական և ուրախալի նորություններ են հրապարակվում նոր ծնունդների մասին։ Ներկայիս դժվարին օրերում ամենից լուսավոր նորությունները հենց նոր ծնունդների մասին լուրերն են։

Ահա նոր տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հիվանդանոցում իր առաջնեկին է լույս աշապրհ բերել Սիլվա Գևորգյանը։ Նա իր բալիկին սպասել է շուրջ յոթ տարի։ Կինը յոթ տարի անպտղություն է ունեցել, սակայն չի հուսահատվել, ինչի համար էլ նրա հույսերն արդարացել են։

Սիլվան աննկարագրել հույզերով և մեծ երախտագիտությամբ է շնորհակալություն հայտնում բժշկական կենտրոնին, հատկապես Վերարտադրողական առողջության կենտրոնի տնօրեն Սուսաննա Ուռումյանին՝ իրեն օգնելու և երջանկացնելու համար։

Ընդ որում, Սիլվան իր երախտագիտությունը ոչ միայն խոսքերով է ասել, այլ նաև գործով՝ առաջնեկ դստերն անվանակոչելով իր սիրելի բժշկուհու՝ Սուսաննայի անունով։ «Այս երջանկությանը շատ երկար եմ սպասել, սերս անչափելի է, իմ Սուսաննան իմ կյանքը գունավորեց»,֊ հուզմունքը չթաքցնելով՝ ասել է Սիլվա Գևորգյանը։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!