Քանի որ արդեն իսկ տրվել է ձմեռային զորակոչի մեկնարկը, տարբեր համայնքների սոցհարթակային էջերը սկսել են լուսաբանել, տեղեկատվություն հանրայնացնել այն մասին, թե ինչպես է ընթանում ձմեռային զորակոչի մեկնարկը։
Նոր բան ասած չենք լինի, եթե ասենք, որ նորակոչիկների հարազատներն ու ծնողները մի առանձնահատուկ հուզմունքով ու զգացողություններով են զինծառայության ճանապարհում իրենց տասնութ տարին նոր լրացած տղաներին։
Հրազդան համայնքի քաղաքացիները ևս իրենց նորակոչի տարիքի զավակներին ճանապարհել են զինծառայության։ Հարազատների հետ Հրազդանի հրապարակում հավաքվել են նաև համայնքային ղեկավարները՝ Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի և մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ։
Համայնքի սոցհարթակում բավականին հուզիչ կադրեր են հանրայնացվել, որտեղ ակնառու է նորակոչիկների ծնողների, հարազատների հուզմունքը։
Բոլորի շուրթերին ու մտքում միայն մի հիմնական ցանկություն է պտտվում․ բոլոր զինծառայողները խաղաղ պայմաններում զինծառայությունն անց կացնելուց հետո առողջ ու կայացած անձնային հատկանիշներով հետ վերադառնան։