Հռիփսիմե Հակոբյանի որդին պատմել է մայրիկի թերությունների մասին․ տեսանյութ

Սիրված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանին սոցտիրույթում հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից դառնում երգչուհու կյանքի ուշագրավ մանրամասներին։

Իսկ երգչուհին երկրպագուներին սպասեցնել չի տալիս և սիրով հանրայնացնում է ինչպես աշխատանքային կադրեր, այնպես էլ ընտանեկան զվարճալի դրվագներ։

Հռիփսիմեն և Մարտինը երկու որդիների երջանիկ ծնողներ են։ Երգիչների ավագ որդուն՝ Լեոյին, հետևորդները հասցրել են ճանաչել և սիրել։ Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում, և Լեոն ժառանգել է մայրիկի և հայրիկի ձայնային տվյալները և այս տարքկում արդեն հրաշալի երգում է։ Ձայնային տվյալներից զատ տղան արտիստիկ պահվածք ունի, որով էլ գրավել է շատերին։

Այս անագմ Հռիփսիմեն հանրայնացրել է մի հոլովակ, որտեղ որդին խոսել է մայրիկի բնավորության վատ և լավ կողմերի մասին, նշել, թե երբ է մայրն իրեն հասկանում, երբ՝ ոչ։

Հոլովակը զվարճալի է ստացվել։ Այն առաջարկում ենք  դիտել ստորև բերված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!