Հռիփսիմե Հակոբյանն աստղային ընտանիք է կազմել սիրված երգիչ Մարտին Մկրտչյանի հետ: Այս զույգին հանդիսատեսը շատ է սիրում, մեծ արձագանք են ստանում ոչ միայն նրանց առանձին կատարումները , այլև դուետները:
Բայց ինչպես նաև հանդիսատեսն է արդեն համոզվել, նրանց տաղանդն արդեն փոխանցվել է Լեոյին, ով Հռիփսիմեի և Մարտինի խորաշք տղան է : Հռիփսիմեն հաճախ է Լեոյի տեսանյութերը տեղադրում իր էջերում , փոքրիկ տղան ձայնակցում է ծնողներին:
Վերջերս նույնիսկ Լեոյի նոր տաղանդի մասին իմացան հետևորդները. պարզվեց , որ նա շատ լավ դհոլ է նվագում, երաժշտության նոտաները բոլորից լավ է զգում ,մատներն էլ ճկուն են, ուստի տղան ապագա դհոլահար է նաև: Հռիփսիմե Հակոբյանի հետևորդները վերջերս հնարավորություն ունեցան տեսնելու նաև նրա մայրիկին. երգչուհին կարճ տեսանյութ էր հրապարել.տեսանյութում նրա մայրը խարույկի առջև ավանդական հայկական խորոված է պատրաստում, իսկ Հռիփսիմեն հայտարարում է . << Խորոված party, made by mummy>>:
Հռիփսիմեն այն երգչուհիներից է , ով այս օրերին շատ ակտիվ է համացանցային տիրույթում, նրա տեսանյութերն ու նկարները ուրախ են, լավատեսական: