Մարտիության այսօրվա շնորհավորանքները բազմաթիվ ու բազմազան էին իրենց բնույթով։ Հանրային դեմքերից շատերն այսօր գնահատեցին ու արժևորեցին մեր հերոսածին մայրերին։ Ոմանք էլ փորձեցին տոնական տրամադրություն ստեղծել՝ հասկանալով համընդհանուր թախծալի մթնոլորտի առկայության փաստը։
Հատկանշական է, որ շոուբիզնեսյան որոշ ներկայացուցիչներ օրը նշանավորեցին նոր երգի պրեմիերայի ներկայացմամբ։ Այդ երգիչների թվին է պատկանում նաև սիրված երգչուհիներից Հռիփսիմե Հակոբյանը։
Նա իր յութուբյան ալիքում նոր երգ է հանրայնացրել, որի վերնագիրն է «Եկել ա օրը»։ Երգը, ինչպես կարելի է հասկանալի դառնալ հենց վերնագրից, սիրային թեմատիկա ունի։ Երգը ներկայացվում է անիմացիոն նկարի ուղեկցությամբ՝ առանց տեսահոլովակի։
Հռիփսիմեի նոր երգի պրոդյուսերն ամուսինն է՝ Մարտին Մկրտչյանը։ Երգն արդեն մեծ հավանական արձագանքների է արժանացել։ Երգի յութուբյան հրապարակման ներքո տեղ են գտել հավանություն արտահայտող մեկնաբանություններ։
Հռիփսիմեի նոր ու գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։