Ալ Պաչինոն տարիներ շարունակ իր կերտած կերպարներով ու արտաքին տեսքի շնորհիվ համաշխարհային ուշադրության և հիացմունքի առաջկա է շատ երկրներում։ Թերևս, շատերի համար է երազանք Ալ Պաչինոյին անձամբ տեսնելն ու նրա հետ շփվելը։
Հռիփսիմեն կատարել է իր այդ երազանք թվացող քայլը։ Նա մի լուսանկրար է հրապարակել, որտեղ ինքը Ալ Պաչինոյի հետ է։ Երգչուհին լուսանկարը վերնագրել է այսպես․ «Լեգենդար Ալ Պաչինոյի հետ»։
Հռիփսիմեի և Ալ Պաչինոյի այս լուսանկարն արվել է դեռ գարնանը, երբ Հռիփսիմեն սպասում էր իր երկրորդ բալիկին, ով հիմա արդեն լույս աշխարհ է եկել ու վայելում է ընտանիք անդամների ջերմ ու անմնացորդ սերը։
Հռիփսիմեն իր բալիկների ու ամուսնու հետ այս օրերին դեռևս Ամերիկայում է գտնվում, որտեղ փորձում է իր բալիկներին մեծացնել՝ հաշվի առնելով հայկական սովորույթներն ու ավանդույթները։
Նորածին բալիկին առանձնահատուկ սիրով է վերաբերվում նրա ավագ եղբայրը՝ Լեոն։