Գարիկ Պապոյանը հանրության կողմից սիրված հանրային դեմքերից է։ Տաղանդավոր այս անհատը երեք դուստրերի հայր է։
Գարիկը, սակայն, նրանց հանրայնացնել չի սիրում։ Գարիկը և կինը ակտիվ են սոցիալական իրենց հարթակներում։
Գարիկի կինը՝ Մարիաննան, բլոգեր է և հետևորդներին ներկայացնում է համեղ ուտեստների բաղադրատոմսեր, որոնք բացառապես բուսական ծագում ունեն։ Վերջին շրջանում թե՛ Մարիաննան, թե՛ Գարիկը հաճախ են հանրայնացնում ընտանեկան դրվագներ դուստրերի մասնակցությամբ։ Այս անգամ Գարիկ Պապոյանը հպարտացել է իր դստրիկով։
Բանն այն է, որ Պապոյան ընտանիքին ուղարկել են շնորհակալագիր, որտեղ շնորհակալ են եղել իսկական քաղաքացի դաստիարակելու համար։ Գարիկը մեծ հպարտոթյամբ կիսվել է շնորհակալագրով և կիսվել հայրական իր ջերմ զգացողություններով։ Իսկ Մարիաննան ցույց է տվել դստեր մասնակցությամբ երաժշտական գեղեցիկ համարներ։
Ծնողների օրվա հրապարակուներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում, ինչպես նաև մի քանի այլ ընտանեկան լուսանկարներ։