Հայկական մշակութային ներկայիս դաշտում տաղանդաշատ ու ինքնատիպ կերպարներ են Հասմիկ Կարապետյանն ու Արսեն Գրիգորյանը, որոնք տարիներ ի վեր, անկախ ամեն ինչից, մատուցում են ճաշակով ու որակյալ երաժշտություն։
Հասմիկն ու Արսենը, որ հիմնականում անհատապես էին աշխատում, որոշել են համագործակցել ու հանդես գալ միասին։ Նրանց համագործակցության արդյունքում ծնվել է մի շատ գեղեցիկ ու մելոդիկ ստեղծագործություն, որը վերնագրված է «Սերն է խոսում» ձևակերպմամբ։
Երգի վրա աշխատել են ոչ միան Արսեն Սաֆարյանն ու Հասմիկ Կարապետյանը, այլ նաև Ավետ Բարսեղյանը։ Ստեղծագործությունը ռոմանտիկ սիրո ապրումների և զգացմունքների նկարագրություն է, որն արտահայտվում է Հասմիկի և Արսեն ներկայացմամբ։
Հասմիկն իր հարթակում հույս է հայտնել, որ իր և տաղանդավոր ընկերոջ՝ Արսենի մատուցմամբ ներկայացվող ստեղծագործությունը իրենց երկրպագուները սիրով կվայելեն։
Տաղանդավոր երաժիշտների մատուցմամբ ներկայացված «Սերն է խոսում» գեղեցիկ ստեղծագործությունը կարող եք վայելել վարը կցված նյութի մեջ։