Սիրված երգիչ Արկադի Դումիկյանը շարունակում է հիացնել և նոր անակնկալներ մատուցել իր երկրպագուներին։ Նրան անչափ շատ են սիրում և սիրով մասնակցում են համերգներին, որոնք մշտապես անցնում են բարձր տրամադրությամբ։
Երգիչն այս շրջանում աշխատանքային ակտիվ գործունեություն է ծավալում և իր ունկնդիրներին մեկը մյուսի ետևից գեղեցիկ ստեղծագործություններ ներկայացնում։ Արակդին կրկին նոր երգի պրեմիերա է ներկայացրել։ Երգը վերնագրված է՝ Պապայի աղջիկ։
Ստեղծագործության վերնագիրն արդեն իսկ հուշում է այն մասին, որ աշխատանքը երգիչը նվիրել է երեխաներին։ Երգիչը պրեմիերային կից գրել է՝ «Հուսով եմ կսիրեք այս երգը ոնց որ ես սիրեցի։ Աստված պահի մեր բոլոր բալիկներին»։
Հիշեցնենք, որ Արկադի Դումիկյանը երեք երեխաների հայր է։ Այս երգի բառերը հեղինակել է Անահիտ Մխիթարյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Գուրո Գասպարյանին։
Տեսահոլովակում կարելի է տեսնել երգչի երեխաներին։ Երգի բառերում նշվում է, որ հայրը անգամ կյանքը կտա դստեր համար։ Այս գեղեցիկ, մեղեդային երգն առաջարկում ենք վայելել վարը։