Վահան Բաբայանը, ով առաջնորդում է Ռեֆորմիստներ կուսակցությունը, այսօր ասուլիսով է հանդես եկել և խոսել Հայաստանի ներիկայիս իրավիճակի մասին և հայտարարել, որ այսօրվա իշխանությունները թույլ են և հայանպաստ գործունեություն ի վիճակի չեն վարելու։
Հավելել է, որ այսօրվա ԱԺ-ն բարեփոխումներ, նպաստավոր փոփոխություններ անելու փախարեն ողջ հայ ժողովրդին և աշխարհին ցույց է տալիս ծեծուջարդ, հայհոյանքներ, վիրավորանքներ։
Այսօրվա իշխանությունների նպատակը միայն իրենց անվտանգությունն է և իշխանության պահպանումը։
Հայաստանը և երկրի գլխավոր ինստիստուտները քայքայման եզրին են։ Բաբայանի կարծիքով միակ փրկությունը ժողովուրդն է, որը կկարողանա վերջապես հասկանալ, որ միակ փրկությունը ինքն է և կարթնանա վերջապես հիպնոսից։
Այնուհետև քաղաքական գործիչը նշել է, որ 2018-ի հեղափոխությանը մասնակցած մարդիկ վերջապես կհասկանան, որ պատմական մեծ սխալ են թույլ տվել, պատրաստ կլինեն ներողություն խնդրել և կանգնել իրենց կողքին, որպեսզի միասնակնորեն փրկեն հայրենիքը։ Վահան Բաբայանի ասուլիսը դիտեք վարը։