Հունվարի 1-ից տեղի կունենան աշխատավարձերի հետևյալ բարձրացումները․ Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը ջանքեր է կիրառում բարելավելու քաղաքացիներ կյանքը։ Հայաստանը կարծես փոքրիկ քայլերով առաջ է փորձում ընթանալ։ Հատկապես վերջին պատերազմից հետո ընկճված և տխուր հոգեվիճակից պետք է դուրս գալ և շարունակել գործել, արարել և շենացնել երկիրը։

Իսկ դրա համար նախ հարկավոր է բարելավել քաղաքացու կյանքը, որպեսզի վերջինս մնա և շենացնի իր երկիրը։ Կառավարության յուրաքանչյուր նիստին աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ քննարկումներ են կայացել։

Այս անգամ որոշում է ընդունվել բարձրացնել գիտության ոլորտում գործունեություն ունեցող քաղաքացիների կատարած աշխատանքի դիմաց վարձատրությունները։ Ցուցակում ընդգրկված ենն հիմնականում գիտաշխատողներ, գիտական խմբի ղեկավարներ և այլք։ Նրանք բարձր աշխատավարձեր կսկսեն ստանալ արդեն հունվարի մեկից։

Եվ այսպես, լաբարանտը կստանա 102 հազար դրամ, ավագ լաբարանտը՝ 110 հազար դրամ , կրտսեր գիտաշխատողը կստանա 120 հազար դրամ, ավագ գիտաշխատողը՝ 200 հազար դրամ, առաջատար գիտաշխատողը՝ 250 հազար դրամ, գլխավոր գիտաշխատողը կստանա 367 հազար դրամ,

գիտական խմբի ղեկավար կվարձատրվի 230 հազար դրամով, իսկ գիտական ղեկավարը կվարձատրվի 350 հազար դրամով։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իր խոսքում նշել, որ պետք է ամեն քայլ կատարել, որպեսզի այն կկրի շարունակական բնույթ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!