Լավ լուր. հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիներն այդ երկիր կարող են մուտք գործել առանց վիզայի

Աշխարհում շատ չեն այն երկրները, որոնց  հետ Հայաստանն ունի մուտքի փոխադարձ ազատականացում:

Այդ երկրներ մեկնելու համար մեր քաղաքացիները կարիք չունեն ձեռք բերելու մուտքի արտոնագիր: Եվ չնայած գործող ռեժիմին՝ նույնիսկ այդ երկրներ մուտքն այս օրերին մեր քաղաքացիների համար գրեթե անհնար է:

Օրեր առաջ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրեց նախկինում կասեցված, այժմ նորից գործող մուտքի ազատականացման ռեժիմի մասին Չինաստանի հետ: Այդ երկրի հետ ևս  առանց վիզա մուտք գործելու համաձայնագիրը ստորագրվել է նախկինում, սակայն իրավիճակով պայմանավորված կասեցվել էր գործող ռեժիմը, և ահա ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ ասվում է, որ հունիսի 1-ից ՀՀ քաղաքացիները հնարավորություն կունենան դարձյալ մուտք գործել Չինաստան՝ առանց վիզայի:

Չինաստանն այս առումով սահմանում է իր կանոնները, համաձայն որոնց իր երկիր մուտք գործող յուրաքանչյուր քաղաքացի պետք է անցնի 14-օրյա ինքնամեկուսացում, երկրի կառավավարության կողմից որոշված վայրերում, ընդ որում Չինաստան մուտք գործած օտարերկրացին իր հաշվին է իրականացնում է  պահանջված բոլոր ծախսերը : Հայաստանում հորդորում են նաև Չինաստան մեկնել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Понравилась статья? Поделиться с друзьями: