Տուրիստական հրաշք երկիր է Եգիպտոսը՝ հարուստ մշակույթով , ամենահին քաղաքակրթությամբ: Մենք ՝ հայերս նույնպես սիրում ենք Եգիպտոսի կիզիչ արևը , սակայն համավարակը բոլորի առջև փակել էր նաև Եգիպտոսի դռները:
Հունիսի 11-ին Եգիպտոսի կառավարությունը հայտնել էր, որ արդեն բաց է որոշ նահանգների օդային հաղորդակցությունը, իսկ ահա հուլիսի 1-ից Եգիպտոսը բաց է նաև բոլոր զբոսաշրջիկների համար: Օդային հաղորդակցության սահմանափակումներն այսօր մեծ խնդիր է աշխարհում, դա ոչ միայն սահմանափակում է մարդկանց տեղաշարժը մի երկրից մյուսը, այլև երկրներն ու դրանց տնտեսությունն է դնում վատ դրության մեջ:
Չինաստանը, որտեղ ծնունդ առավ համավարակը, դեռևս խիստ քաղաքականություն է վարում այս առումով և չնայած դրան ՝ վերջերս նկատվում է վիրուսով վարակվածության դեպքերի աճ, մայրաքաղաք Պեկինում տրանսպորտային հաղորդակցությունը սահմանափակվել է :
Այդ առումով հուսադրող չէ նաև Հայաստանում իրավիճակը: Երբեմն կազմակերպվում են չարտերային չվերթներ՝ մեր քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու համար, սակայն դեռևս շատ են այնպիսի մարդիկ , ում էդպես էլ չի հաջողվել Հայաստան վերադառնալ կամ լքել Հայաստանը: