Այսօր Անահիտ Կիրակոսյանի ընտանիքում հատուկ նշանակության օր է, քանի որ պսակադրվում է ընտանիքի ավագ դուստրը՝ Լաուրան։ Լաուրան սիրելիի՝ Դավիթի հետ նշանադրվել է ամիսներ առաջ։ Նշանադրությունը բավականին մանրակրկիտ էր կազմակերպված։
Այսօր արդեն Անահիտը բացահայտում է բազմամարդ ու մեծ նշանադրություն կազմակերպելու պատճառը։ Դեռ այն ժամանակ ամուսնանալ պատրաստվող զույգը որոշել է հարսանեկան արարողությունից խուսափել, քանի որ շրջապատում տրամադրություններն այլ են, չկա նաև Դավիթի հայրիկը։
Այսօր Դավիթն ու Լաուրան պսակադրվել են Հաղարծինում։ Նրանք հետո պետք է անմիջապես մեկնեն ամուսնական ճանապարհորդության։ Ճանապարհորդության ուղղությունը Եգիպտոսն է։ Նշենք, որ Անահիտն ու ամուսինը՝ Արտակը, բոլորովին վերջերս են այնտեղից վերադարձել։
Այսօր հուզված են բոլորը։ Անահիտը նշում է, որ հաճախակի հուզվում ու թրջում է աչքերը այն գիտակցությունից, որ ժամանակը թռչում է, իսկ երբեմնի ութամյա աղջնակն այնքան մեծ է, որ սեփական ընտանիքն է կազմում։