Մենք բոլորս էլ ականատես եղանք, թե հերոս Հայկն ու կինը ինչպես պարզեցին իրենց ապագա երեխայի սեռը։ Օրվա կադրերն, ինչ խոսք, հուզմունքով լի են և անսահման գեղեցիկ։
Երեխա ունենալու լուրն ամենագեղեցիկ և ամենաերջանիկ իրադարձություններից մեկն է։ Այն կարևոր է բոլորի կյանքում։
Գեղեցիկ ու հետաքրքրական կադրերից հետո հանրայնացվեց Հայկի ընտանիքի անդամների ուրախությունն ու զգացմունքներն արտահայտող հոլովակը։ Հերոսի մայրը լուրն իմանալուց անմիջապես հետո հուզվում և անգամ արտասվում է․ չէ՞ որ հերոս որդին հայր է դառնում։
Հայր, ով իրական հայրենասիրություն պետք է դաստիարակի ու սերմանի որդու մեջ։ Ընտանիքի յուրաքանչյուր անդամի ուրախությունն ակնհայտ է․ այն անմիջապես արտացոլվում է նրանց աչքերում։ Հերոսը որդի է ունենալու, ում անունն արդեն որոշել է։
Զույգը որդուն շնորհելու է Ռոբերտ անունը՝ ի պատիվ անմահ հեոս Ռոբերտ Աբաջյանի։ Լավագույնն ենք մաղթում նորաստեղծ ընտանիքին, իսկ ուշագրավ հոլովակն առաջարկում դիտել ստորև։