Հուզառատ պրեմիերա՝ Արտաշ Ասատրյանից․ «Ձյուն»

Արամ Ասատրյանի որդին ու իր տաղանդի շարունակող Արտաշ Ասատրյանը պրեմիերա է ներկայացրել՝ «Ձյուն»։ Հին ու բարի երգի այսպիսի ժամանակակից ոճի ընթերցումը միանգամայն դուրեկան է հատկապես երիտասարդ սերնդին, ինչի վառ ապացույցն է Արտաշի որդու՝ սկսնակ երգիչ Գրիշա Ասատրյանի մասնակցությունն այս տեղահոլովակին․ նա արել է վիդեոմշակումը, ինչի մասին հայրիկը նշել է տեսահոլովակի մակագրությունում։

Գործիքավորման հեղինակը Ալբերտ Բլբուլյանն է, որն աննման կերպով է վերափոխել այս հրաշք ստեղծագործությունը՝ նոր կյանք տալով անմոռանալի երգին։ Նոստալջի է բոլորի համար լսել այս վերափոխված հրաշք երգերը՝ նորովի ընկալում տալով դրանց ու հարմարեցնելով երիտասարդ ունկնդիրների քմահաճ ճաշակին։

Ողջ ազգի խորհրդանիշ, երգի մեծապատիվ արքա Արամ Ասատրյանի գործն իր որդին է շարունակում։ Բարդ է գտնել մի մարդու, ով չի հիանում Արտաշ Ասատրյանի աննման ստեղծագործություններով։

Վայելեք ձյան պես մաքուր ու անաղարտ երգը՝ Արտաշ Ասատրյանի կատարմամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!