«Հովոյի թուշիկները էնքան պաչեցի ու քաշքշեցի, որ․․․հետո եկել եմ տուն և բոլ լացել…»․ Նազենի Հովհաննիսյանի հրապարակումը կարևորի մասին

Նազենի Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել պատերազմի մասնակից տղաների հետ և համացանցային հարթակում կիսվել իր տպավորոթյուններով։ Նրա գրառումն անչափ հուզիչ է և ստիպում է մտածել․․․ մտածել կարևորի մասին։

Նազենին գրել է․ «Հոգիս լիքն է, խոսքերս՝ աղքատ…երբ սիրտդ կոկորդումդ է ոչ գրել կարող ես,ոչ ասել…

Իմ երեխեքն էին, եղբայրներս, ընկերներս։ ՏՂԵ՛ՐՔ ջան, իմ սիրտը մտաք և տաքացրիք, լայնացրիք էնքա՜ն, որ կարելի է աշխարհներ շուռ տալ ու ԿԱՌՈւՑԵԼ՝ ձեզնով ու ՀԱՆՈւ՛Ն ձեզ: Ամեն մեկդ լույսի կտոր, Աստծո պահած եք՝ ձեր անկոտրում ՀԱՎԱՏՔՈՎ ու կամքով: Սեր են նրանք․ ճանաչեք։

Մեկի ոտքը չկա, մյուսի՝ ձեռքը, երրորդի տեսողությունն է վատ, բայց չես էլ «նկատում», էնքան պինդ ու ձիգ են իրենց պահում: Էնքան իսկական են։

Հասկանում ես, որ դու ես անձեռ, անոտ կամ չտեսնող… Կույր ես, եթե չե՛ս հասկանում, որ Հայաստանը ՄԱՐԴԻԿ ԵՆ, է՛ս մարդիկ, իրարով ապրող և իրար օգնող, իրար հետ շնչող և հանուն կյանքի, հանուն հոգու պայքարող, ոչ թե «քցող, թռնող, ատող ու ստող, ստոր ու բամբասչի, ընկերոջը լքող և բաժանարար գծերով պառակտող»….

Չէ՛, իրենք են իմ Հայաստանը, էն Լույս դարձած տղերքը՝ երկնքում են պաշտպան, նրանք՝ էստեղ: Սեր տվեք նրանց, մենակ էդ է պետք: Գտեք, շփվեք, ընկերություն արեք, սիրահարվեք,

Նրանք սեր են տալիս. գոնե մի քիչ վերադարձրեք փոխադարձությամբ… բոլորին  պաչպչել եմ, Հովոյի թուշիկները էնքան պաչեցի ու քաշքշեցի, որ…սեր են… բոլորիդ փոխարեն փաթաթվել եմ, գրկել, սիրտ սրտի եմ տվել, հիացել եմ, լիքը ծիծաղել ենք և լիքը խոսել… հետո եկել եմ տուն և բոլ լացել… որովհետև ԿԱՐՈՏ ԿԱ․․․Մարդու կարոտ․․․ՄԱՐԴ ԵՆ»։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!