Հովհաննես Ազոյանը առաջին անգամ հրապարակել է մի քանի ամսական որդու լուսանկարը

Հովհաննես Ազոյանը ամիսներ առաջ համացանցային իր հարթակում տեղեկացրել էր հանրությանը, որ լույս աշխարհ է եկել որդին։

Դերասանը որդուն հետաքրքիր անվանում է տվել՝ Արամ Լուի։ Որդին ծնվել է Ազոյանի երկրորդ ամուսնությունից։ Նա ամուսանացած էր  Մերի Մարտիրոսյանի հետ, ում հետ ամուսնական համատեղ կյանքի ընթացքում ունեցել է երկու դուստր։ Մերին մոդել է և դիմահարդար։

Զույգը բաժանավեց ութ տարվա ամուսնությունից հետո։ Այժմ նրանց դուստրերը՝ Կարինան և Վիկտորյան, 13 և 8  տարեկան են։ Բաժանումից հետո դերասանը  շարունակում է պահպանել հարաբությունները և ջերմ շփումները դուստրերի հետ։

Հովհաննեսի երկրորդ կինը Հասմիկ Հովսեփյանն է։ Դերասանը հանրայանացրել է որդու՝ Արամ Լուիի լուսանկարը։ Փոքրիկը մի քանի ամսական է։

Լուսանկարում նա պառկած է մանկասայլակում, որի վերևում կատվազգի ցեղին պատկանող կենդանի է, որն ասես հսկում է փոքրիկին։ Լուսանակրին Հովհաննես Ազոյանը հումորային գրառում է կցել։ Նա գրել է․ «Երկու հասակակից գիշատիչ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: