Հանրապետական ծննդատանը նորածնին կորցրած Հայկուհի Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հոգիս հանգիստ է, որդուս կենդանության շունչը ամենուր է. Ես զգում եմ նրա քնած և արթուն ժամանակը , ուրախ և տխուր վիճակը…
Այսօր ,ի վերջո, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվեցի թոքային բաժանմունքի հիվանդասենյակ ։
Չէք , պատկերացնում , թե ի՞նչ փափագով եմ ուզում արագ ապաքինվել , զուտ նրա համար , որ ի վերջո գտնեմ Որդուս փնտրտուքների ճանապարհը ։ Գիտեմ , շատ բարդ է , նույնիսկ , ծայրը չի երևում , բայց հոգիս հանգիստ է, իսկ Որդուս սրտի զարկերը հնչեղ։
Ես հավատում եմ, որ կգտնեմ նրան ։ Ես զգում եմ նրա քնած և արթուն ժամանակը , ուրախ և տխուր վիճակը ։ Նրա կենդանության շունչը ամենուր է ՝ իմ սրտում է , հոգում և մարմնում ։ Բալե՛ս սպասի՛ր և ես կգամ , կգրկեմ քո անմեղ բարուրը և այլևս ոչ ոք չի կարողանա մեզ բաժանել …