«Հոգիս անբացատրելի տխուր է․․․հիմա, վաղը ու միշտ աշխարհումս իմը դու ես, քոնը՝ ես»․ Քրիստինա Եղոյանը անասելի հուզիչ և գեղեցիկ տեսահոլովակ է հրապարակել

Վերջին օրերին համացանցում մեծ իրարանցում առաջացրեց դերասանուհի, երգչուհի Քրիստինա Եղոյանի նշանադրությունը, որը հայտնեց դերասանուհին ինսթագրամյան իր օգտահաշվում։ Անմիջապես հաջորդ օրը դերասանուհու հարսանյաց հանդեսն էր։

Ողջ օրը համացանցում շրջանառվում էին Քրիստինայի հարսանյաց հանդեսի շքեղ լուսանկարները։ Հարսիկն անչափ գեղեցիկ տեսք ուներ։ Իսկ հարսանյաց հանդիսությունը կազմակերպված էր շատ գեղեցիկ և շքեղ։ Խնջույքը անականկալներով է եղել։

Հենց պարահրապարակում ամուսնության առաջարկկություն  է ստացել Քրիստինայի հարազատ քույրիկը, իսկ հարցնացու քույրիկը ծաղկեփունջը ոչ թե նետել է՝ ըստ ավանդույթի, այլ մոտեցել և նվիրել է քրոջը։


Հարսանյաց այս ողջ քննարկումներից հետո՝ օրեր անց, Քրիստինան հանրայնացրել է մի գեղեցիկ, անչափ հուզիչ տեսահոլովակ, որտեղ ինքը խոսում է իր զգացողությունների մասին։

Դրանք երկակի են․ անբացատրելի տխրություն, որ թողնում է հայրական տունը և անասելի երջանկություն և ուրախություն, որ ստեղծելու է մի  նոր տուն՝ իր տունը՝ ամուր ու չվերջացող սիրո հիմքով տունը։ Այդ գեղեցիկ տեսահոլովակը կարող եք դիտել ստորև․

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!