Սիլվա Հակոբյանը արդեն սկսել է որոշակի մասնագիտական աշխատանքներ տանել դստեր հետ, չնայած որ Միլան բավականին փոքր է։ Նոր-նոր մանկապարտեզ հաճախող Միլայի հետ երգչուհի մայրիկը երաժշտական լսողության և կարողությունները մշակելուն միտված աշխատանքներ է տանում։
Սիլվան արտաբերում է նոտաներ, որոնք հետո պետք է կրկնի Միլան։ Ճիշտ է, Միլան իրականում զվարճալի կերպով է կրկնում, սակայն արդյունքում բավականին հետաքրքիր ու ծիծաղելի տեսարան է ստեղծվում։
Միլան նաև սկսել է ծանոթանալ դաշնամուրի հետ։ Նա դաշնամուրի մոտ նվագելու առաջին փորձերն է անում։ Մայրը իրենց երաժշտական պարապմունքներից մի քանի հատված կտրել ու տեսանյութ է հրապարակել։
Տեսանյութին կից Սիլվան հարցնում է, թե արդյոք Միլայի մոտ կստացվի ի վերջո երգչուհի դառնալ։ «Հն, ինձանից երգչուհի դուրս կգա՞, թե ոչ»,- դստեր անունից հարցնում է Սիլվան։
Սիլվայի պատրաստած ուշագրավ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։