Մայր և դուստր մտերմիկ զրույցի ընթացքում դուստրը մորն անակնկալ հարց է ուղղում․ «Հնարավո՞ր է արդյոք սիրահարվել հիմարի, կնամոլի, սրիկայի և նման այլ մեկի»։
Մայրը զարմացավ, սակայն պահպանելով հանդարտություն՝ պատասխանեց՝ սիրահարվել կարելի է նաև գիշերանոթի, բայց ուժ և կամք պիտի ունենալ անկեղծորեն խոստովանել, որ հենց գիշերանոթի ես սիրահարվել և չակընկալել ավելին։
«Բայց վա՜յ, եթե սիրահարվել ես գիշերանոթի, բայց բոլորին ասում ես, թե ոսկե ձու ես գտել և իրական գանձ։ Ավելի վատ կլինի, եթե սկսես դու էլ հավատալ, որ գտածդ «գանձը» կապիտալ կստեղծի, որ պահարանից պետք է դուրս բերել, տեսքի բերել և կշողա ողջ հմայքով։
Աղետալի կլինի, եթե ամեն օր գլուխդ մտցնես գիշերանոթիդ մեջ և հարցնես, թե երբ է «ոսկե ձվի» գինն արժեվորվելու։ Պետք է սովորել սիրել ինչին սիրահարվել ես, այլ ոչ ինչ գլխումդ հորինել և կառուցել ես»,- հեգնանքով զրույցն ավարտեց մայրը։
Պատմությունը տարածում է գտել աշխարհի տարբեր ծայրերում և շատ բան սովորեցրել երիտասարդ աղջիկներին։