Երկրում տիրող իրավիճակի խորացումը կանխելու քայլերից մեկը եղավ նաև ուսումնական հաստատությունների աշխատանքների կազմակերպման հեռահար ձևին անցումը:
Առաջին անգամ մեր երկրում կիրառվեց առցանց ուսուցման պրակտիկան ու կարծես , թե հաջողեց, մինչդեռ աշակերտները դժգոհ են. նրանք օր առաջ ուզում են հանդիպել իրենց սիրելի ուսուցիչներին ու ընկերներին: Արդյոք հնարավո՞ր է դասերի լիարժեք վերսկսումը:
Այդ հարցին անդրադարձել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով , որ շատ դպրոցներ խախտում են սահմանված կանոնները և մի քանի դեպքի մասին բոլորին հայտնի դարձավ, նախարարը նշել է , որ այդպիսի միջոցառումները մեզ բոլորիս հեռացնում են բնականոն կյանքին վերադառնալու հնարավորությունից: Նախարարը նորից վերհիշել է Կորոնավիրուսի հաղթահարմանը վերաբերող երեք հայտնի կանոնը, որն ամենահաճախ է շրջանառվում այս օրերին:
Նշել է , որ, այո՛, սեպտեմբերի 1-ին հնարավոր կլինի վերսկսել դասերը միայն այդ կանոնների պահպանման դեպքում:Հիշեցնենք, որ վերջերս վարչապետ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր նաև կարգազանցության բազում դեպքեր, որոնց թվում կային նաև աշակերտների շրջանում կազմակերպվող միջոցառումների, հավաքույթների մասին պատմող տեսանյութեր, ինչն անթույլատրելի է :