Հղիության 20-րդ շաբաթում կորոնավիրուսից մահացել է պատերազմի ընթացքում զոհվածի մայրը

Այսօր անչափ ցավալի դեպք է գրացվել։ Կյանքից հեռացել է հղի կին։ Վերջինս Արցախյան վերջին պատերազմում կորցրել էր որդուն։ Այժմ գտնվում էր հղիության 20-րդ շաբաթում։

Կինը մահացել է կորոնավիրուսի հետևանքով։ Արցախյան պատերազմն ավարտվեց՝ իր հետ տանելով հազարավոր երիտասարդ տղաների, ովքեր վաղը հայրենիքի համար կարող էին արարել։

Կորոնավիրուսը ևս պատերազմ է, որը դեռևս չի ավարտել և շարունակում  է կյանքեր խլել։ Կինը կորցնելով որդուն՝ ցանկացել է ևս մեկ կյանք տալ և վերագտնել որդուն, փարատել հոգու ցավը։

Բայց, ցավոք սրտի, այն դժբախտությամբ ավարտվեց։  Առողջապահության նախարարությունը խոր վշտով հայտնել է, որ զոհվածի մոր կյանքը հղիության քսաներորդ շաբաթում ավարտվել է կորոնավիրուսի պատճառով։

Նրա կյանքի համար մասնագետները պայքարել են՝ ջանք ու եռանդ չխնայելով, բայց նրանց այդպես էլ չհաջողվեց փրկել նրա կյանքը։ Խոր ցավակցություններ ենք հայտնում ընտանիքին և բոլոր  հարազատներին։

Понравилась статья? Поделиться с друзьями: