Հղիության արհեստական ընդհատումը կարգելվի՞

Քննարկության է դրվելու հղիութթյան արհեստական ընդհատումների հարցը։ Ազգային ժողովը շուտով քնարկելու է մի առաջադրված նախագիծ,ըստ որի արգոլվելու են աբորտները։

Նման որոշումը խնդրահարույց է, քանի որ աշխարհում բազմիցս քննադատվում են կանանց իրավքւնենրի ու իրենց մարմնի լիիրավ տերը լինելու հարցերը։ Գուցե այս օրենքի միտումն է ավելացնել ծնելիությունը կամ բացառել սեռով որոշված աբորտները,սակայն կան դեպքեր,երբ կինը նման որոշում կայացնում է տարբեր պատճառներից ելնելով։

Այժյան օրենքը թույլ է տալիս արհեստական ընդհատում կատարել մինև 12 շաբաթականը։ Իհարկե,տխուր է գիտակցել,որ Հայաստանում սելեկտիվ աբորտներ կան,և ծնողները որոշում են ըստ սեռի ընտրել երեխան ապրի թե ոչ,բայց լինում են նաև այնպիսի դեպքեր, երբ տվյալ որոշումը կարևոր է կնոջ համար։
Նախագծում,առաջարկվում է ընդհատման թուլտվություն տալ ,երբ կա հստակ վտանգ,որը սպառնում է կնոջ կյանքին,կամ երեխայի լիարժեք զարգացմանը։

Հասկանալի է,որ այս օրենքի ընդունումը առաջացնելու է դժգոհություն շատերի կողմից,հատկապես կնոջ իրավունքների համատեքստում։ Պետք են քննարկումներ,որոնք կընդգրկեն կանանց,քանի որ նման որոշում կայացնելուց առաջ պետք է լսել,հասկանալ բոլոր կողմերին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!