Այսօր վաստակավոր ու սիրված արտիստուհի Լուսինե Կիրակոսյանի հերթական տարեդարձն է։ Լ․ Կիրակոսյանը, ինչպես հայտնի է, գյումրեցի է, սակայն ապրում ու գործում է Երևանում։ Նա իր բեմական տաղանդով փայլել է դեռ դպրոցական տարիներից։ Լ․ Կիրակոսյանը անցել է բազմաբեղուն արտիստական կյանք։ Նրա անձնական կյանքը ևս լի է եղել իրադարձություններով, սակայն այնպես է ստացվել, որ նա չի ունեցել երեխաներ, այժմ էլ չունի ընտանիք։
Բազմիցս արժեքավոր մրցանակների և պատվոգրերի արժանացած Լ․ Կիրակոսյանի համար վերջին տարիները դժվարություններով և տխուր տրամադրություններով լեցուն տարիներ են։
Նա բազմիցս հանրային հարթակներից առիթների դեպքում խոսել է այն մասին, որ իրեն այլևս նոր դերեր չեն տալիս։
Դերասանուհին մեծ հաճույքով ցանկանում է նորից հանդես գալ բեմից կամ եթերից, սակայն դեռ չունի համապատասխան որևէ առաջարկ։
Նշենք, որ նա այս շրջանում զբաղվում է առանց խնամքի ու տիրոջ մնացած շների խնամքով զբաղվելով, նրանց կերակրելով։