Այս օրերին ՀՀ-ում տեղի է ունենում Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցություն ունեն նաև հայ սպորտսմեններ։
Առաջին իսկ օրվանից առաջնությունը իր շուրջ հետաքրքրություններ, հույզեր և նույնիսկ միջադեպեր է գրանցել։ Առաջնությունը գնալով է՛լ ավելի է հետաքրքրանում և ինտրիգային դառնում։
Հայ սպորտսմենները մեկը մյուսի ետևից հաղթանկաներ են գրանցում և հայրենակիցներին հպարտության ու հիացմունքի մեծ զգացում պարգևում։ Եվ ահա հերթական չեմպիոնը Գոռ Սահակյանն է, ում հաղթանակով անսահման ուրախացան նաև դահլիճում ներկա գտնվողները։
Ուշագրավ է եղել այն հատվածը, երբ Գոռը ՀՀ օրհներգը լսելիս՝ հպարտության անսահման մեծ գացումով է լսել և նրա դեմքին խոր հայրենասիրություն էր դաջված։ Կարծես հաղթանակը միայն օրհներգը ևս մեկ անգամ լսելու համար լիներ։
Գոռ Սահակյանի այդ լուսանկրով կիսվել է նաև Անահիտ Բախշյանը և կից գրել․ «Հայաստանի Հանրապետության հպարտ, իսկական քաղաքացի ես, ցավդ տանեմ, տղա՛ս, բացառիկ ես, որ մեր հիմն ես երգում»։